Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար, Աղվան Վարդանյանը՝ քարտուղար

16:04 • 31.05.12

Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավարը լինելու է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, իսկ քարտուղարը՝ Աղվան Վարդանյան, այս մասին Tert.am-ին հայտնեց Արմեն Ռուստամյանը:

 

Tert.a.m-ին հարցին, թե ինչու ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար ընտրվեց Արմեն Ռուստամյանը, այլ ոչ խմբակցության նախկին ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, վերջինս առաջարկեց հարցն ուղղել Գերագույն մարմնին:

 

«Գերագույն մարմնի անդամ չեմ, երբ Գերագույն մարմինը որոշում է, ես որոշումները չեմ քննարկում, ես դրանց ենթարկվում եմ»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

 

Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը մինչև 2008 թվականը, երբ ՀՅԴ-ն կոալիցիայի կազմում էր, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էր:

 

Հարցին , թե ի՞նչ զգացողությամբ է առաջին օրը որպես պատգամավոր ներկայացել խորհրդարան, Աղվան Վարդանյանը պատասխանեց` «աննկարագրելի, աննման»: