Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

15:59 • 31.05.12

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրան ուղեկցող անձանց, այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 

Հանդիպմանը քննարկվել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

 

Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի զարգացման եւ նրա միջազգային ճանաչման գործում բարոնուհի Քերոլայն Քոքսը մեծ ավանդ ունի, ինչի համար Արցախի ժողովուրդը երախտապարտ է նրան: