Բաքվում կկանգնեցվի Հռոմի պապի արձանը
Բաքվի կաթոլիկ եկեղեցու բակում, հունիսի 10-ին տեղի կունենա Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի արձանի բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բաքվի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Վլադիմիր Ֆակետեն հայտնել է, որ իտալացի վարպետների աշխատանքն արդեն տեղափոխվել է Բաքու:
Արարողությանը մասնակցելու համար Բաքու կժամանի Վատիկանի պատվիրակությունը: Ներկա կլինեն Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչներ, կրոնական գործիչներ:









