Բրիտանացին աբսենտի և սուրբ ջրի համադրությամբ պաղպաղակ է արտադրել
Լոնդոնի բնակիչ 45-ամյա Մեթ Օքոնորի ստեղծած պաղպաղակը մեծ հեղինակություն է վայելում ողջ երկրում, տեղեկացնում է orange.co.uk կայքը:
Օքոնորի խոսքերով` «Լոլիի ձայնը» կոչվող պաղպաղակում օգտագործված են միայն բնական նյութեր: Մեկնաբանելով պաղպաղակի պատրաստման եղանակը, բրիտանացին շեշտել է, որ «Լոլիի ձայնը»-ի 80%-ը մաքուր աբսենտ է, իսկ մնացած մասը ֆրանսիական Լուրդ քաղաքի «Սորբ աղբյուրի» օծված ջուր:
Պաղպաղակը վաճառվում է 18.58 ֆունտ ստեռլինգով:
«Ծնվելով կաթոլիկ ընտանիքում ես շատ էի ցանկանում կրոնին առնչվող մի բան անել»,- ասել է Օքոնորը:









