Ձերբակալվել են Դնեպրոպետրովսկի պայթյունների կազմակերպման մեջ կասկածվող 2 անձինք

22:18 • 31.05.12

Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկ քաղաքում տեղի ունեցած պայթյունների կազմակերպման համար կասկածվող 2 անձանց, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով Ուկրաինայի ԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Մարինա Օստապենկոյին:
 

«Ձերբակալվածները 4,5 մլն ԱՄՆ դոլար էին պահանջում», - հայտարարել է նա:

Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Վոյցիշենի խոսքով, ձերբակալվածները Դնեպրոպետրովսկի բնակիչներ են մինչև 40 տարեկան, նրանք նախկինում քրեական պատասխանատվության ենթարկված չեն եղել:

«Տվյալ գործի քննությունը շարունակվում է», - հայտարարել է Վիկտոր Վոյցիշենի:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկ քաղաքում տեղի ունեցած 4 պայթյուններց տիուժել էր 29 մարդ:
 

Առաջին պայթյունը տեղի էր ունեցել Կարլ Մարքսի պողոտայում` տրամվայի կանգառում, երկրորդը` «Ռոդինա» կինոթատրոնի մոտ: Երրորդ պայթյունը տեղի էր ունեցել Գլոբա այգու մոտակայքում, իսկ չորրորդը` առաջին պայթյունի դեպքի վայրից քիչ հեռու:
 

Տեղի ունեցած պայթյունների հետևանքով վիրավորված երեխաների մեջ երկու 16-ամյա հայազգի երեխաներ են եղել: