Վատ ձեռագրի պատճառով լիտվացի բժիշկը ոչ միայն նկատողություն է ստացել, այլև բողոք` նախագահին

16:33 • 31.05.12

Լիտվացի բժիշկը Կլայպեդա քաղաքի հիվանդանոցի ղեկավարության կողմից նկատողություն է ստացել` հիվանդներից մեկի բժշկական տեղեկանքն անհասկանալի լրացնելու համար, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Lietuvos rytas-ին: Նկատողությունը հաջորդել է հիվանդներից մեկի կողմից բժշկի դեմ բողոք գրելուն:

 

86-ամյա Պյատրաս Յոնուշասն իրեն բուժող բժշկի վատ ձեռագրի դեմ բողոք է գրել ոչ միայն հիվանդանոցի ղեկավարությանը, այլև երկրի նախագահին` Դալյա Գրիբաուսկայտեին:


Ինչպես հաղորդում է DELFI-ն, այս դեպքից հետո, որոշվել է բուժաշխատողների սենյակները համալրել համակարգիչներով, որպեսզի նրանք ստիպված չլինեն ձեռագիր լրացնել տեղեկանքները: