Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի Ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Ըստ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին և համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:









