Կոլումբիայում ապստամբները ազատ են արձակել ֆրանսիացի պատանդ հեռուստալրագրողին (տեսանյութ)
Կոլումբիացի ապստամբ-մարքսիստները ազատ են արձակել ֆրանսիացի հեռուստալրագրող Ռոմեո Լանգուային: Նրան հանձնել են միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչներին, հաղորդում է euronews-ը:
France-24 հեռուստաալիքի 35-ամյա թղթակիցը ՖԱՌԿ շարժման գրոհայինների կողմից առևանգվել էր ապրիլի 28-ին, երբ տեսանյութ էր նկարում Կոլումբիայի կառավարական զորքերի թմրավաճառության դեմ մղվող պայքարի մասին:
Կոլումբիայի, Ֆրանսիայի և Կարմիր խաչի ներկայացուցիչները համաձայնեցրել են նրա ազատագրման գործողությունը:
Կոլումբիական բանակը պարտավորվել էր ժամանակավորապես դադարեցնել ապստամբների դեմ ռազմական գործողությունները:









