Սիրիայում ապստամբները Ասադին վերջնաժամկետ են ներկայացրել (տեսանյութ)

00:15 • 31.05.12

Սիրիայում «Սիրիական ազատ բանակի» (FSA) ապստամբ գրոհայինները Բաշար Ասադի կառավարությանը 48 ժամվա վերջնաժամկետ են ներկայացրել Քոֆի Անանի ծրագրի իրականացման համար, հաղորդում է BBC-ն:


Դամասկոսին վերջնաժամկետ է ներկայացվել տեսագրության միջոցով, որը հրապարակված է համացանցում:


Տեսագրության մեջ մարդը, ով ներկայանում է որպես «Սիրիական ազատ բանակի» սպա, ասում է, որ կառավարությունը մինչև ուրբաթ բոլոր ուժերը` տանկերը և հրետանին, պետք է դուրս բերի սիրիական քաղաքներից և գյուղերից:


Հակառակ դեպքում ապստամբները հայտարարում են, որ իրենց բանակն իրեն Անանի ծրագրով պարտավորված չի համարի և կսկսի պաշտպանել խաղաղ բնակչությանը: