Գերմանական ֆուտբոլի լեգենդը դարձել է Ռուսական գազային միության դեսպան

18:05 • 31.05.12

Գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը նշանակվել է Ռուսական գազային միության (ՌԳՄ) դեսպան, հայտնում է vz.ru-ն: Միությունը միավորում է ռուսական գազարդյունահանողների 97%-ը:


Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, Բեկենբաուերը միության հետ կնքել է նվազագույնը 5 տարով: Արարողությունը կատարվել է Պորտորոժե քաղաքում:


«Միությունը գազային ոլորտում երկրի ներքին ու արտաքին քաղաքականության ու շահերի համաձայնեցման արդյունավետ մեխանիզմ է»,- ասվում է ՌԳՄ կայքում: Միության նախագահն է Վալերի Յազևը, իսկ գլխավոր մասնակիցը` «Գազպրոմ»-ը: Գազային միությունը ռուսական սպորտի գլխավոր հովանավորներից է և մասնակցում է այնպիսի նախագծերի ֆինանսավորմանը, ինչպիսին եք` Սոչիում 2014-ի Օլիմպիական խաղերը, Բելառուսում նույն տարում հոկեյի աշխարհի առաջնությունը, 2018թ.-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Սակայն, Յազևը նշել է, որ լեգենդար ֆուտբոլիստի նշանակումն ընդհանրապես կապ չունի սպորտի հետ:

 

«Մենք Բեկենբաուերին միության դեսպան ենք նշանակել, քանի որ մեզ հարկավոր էր ձևավորել գազի դրական կերպար: Ռուսական գազը, չնայած բնապահպանական առավելություններին ու հարմար գնին, ունի նաև հակառակորդներ»,- ասել է նա:


«Ռուսաստանն ապագայի կարևորագույն շուկաներից է, Եվրոպայի կարևորագույն տնտեսական ինստիտուտներից մեկը, որը միջազգային ասպարեզում ակտիվորեն աջակցում է սպորտին: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել նման գործընկերոջ հետ»,- իր հերթին ասել է գերմանական ֆուտբոլի լեգենդը: