Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հայկական եկեղեցի է այցելել

14:01 • 31.05.12

Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Կարսլըօղլուն հանդիպել է Քյոլնի պոլսահայ համայնքի հետ: Նա զրուցել է Գերմանիայի հայկական համայնքի հոգևոր հովիվ Գարեգին Բեքչյանի հետ:
 

Ինչպես տեղեկացնում է Sondakika կայքը, թուրք դեսպանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հայկական կոնյակ է խմել և հյուրասիրության մասնակցել, ապա` շրջել եկեղեցում:
 

«Ինձ համար կարևոր չէ ինչ համայնք կլինի, ես հետաքրքրվում եմ Թուրքիայի բոլոր քաղաքացիներով: Մենք պետք է հասկանանք, որ աշխարհը փոխվել է: Անցյալում որոշ ցավեր են եղել և բոլորս միմյանց ասելու բաներ ունենք, սակայն մենք պետք է նաև ապագային նայենք»,- ասել է նա:
 

Գարեգին Բեքչյանն իր հերթին թուրք դեսպանին իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայում հայկական եկեղեցիների վերադարձի մասին օրենքի առնչությամբ: Նա դեսպանին նաև Թուրքիայի հայերի մասին գիրք է նվիրել: