Բուլղարիայի նախագահը պարզել է Աստծո ազգությունը

20:54 • 31.05.12

Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը պարզել է Աստծո ազգային պատկանելությունը: Բալկանյան պետության առաջնորդի խոսքով` Աստված բուլղարացի է: Ինչպես գրում է բուլղարական «Տրուդ» թերթը, նման եզրահանգման Պլևնիևը եկել է` ծանոթանալով վերջին 60 տարիների ընթացքում երկրի տարածքում գրանցված երկրաշարժների գրաֆիկին: Տարերային աղետների մասին տվյալները նախագահին են տրամադրել երկրի գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգները:


«Երկրաշարժների գրաֆիկը վկայում է այն մասին, որ Աստված բուլղարացի է»,- հայտարարել է նա: Նախագահն ընդգծել է, որ բալկանյան այլ երկրների համեմատ, Բուլղարիան չեմպիոն է երկրաշարժների թվով: Հենց այս հանգամանքն էլ, նրա կարծիքով, և որոշում է Աստծո ազգային պատկանելությունը:

 

Բուլղարիայի տարածքի մեծ մասը ենթակա են երկրաշարժների: 1900-1986 թթ. այս երկրում տեղի է ունեցել 16 ուժեղ երկրաշարժ: