Ինքնասպանություն Երևանում. Դավիթաշենի կամուրջից ցած է նետվել մի քաղաքացի (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 31-ին, մոտավորապես ժամը 17.30–ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամուրջից մի քաղաքացի ինքնասպանության նպատակով ցած է նետվել և մահացել։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչյա Բաբայանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տեղում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման օպերատիվ խումբը՝ Գագիկ Բակունցի գլխավորությամբ։ Տեղում են նաև պարամեդիկների խումբը և 1-03 շտապօգնության ծառայության 2 բրիգադ։
Գ. Շամշյանը հայտնում է, որ ինքնասպանը կլինի մոտավորապես 50-55 տարեկան տղամարդ։
Արդեն դեպքի վայր են հրավիրվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի խումբը։ Այս պահին Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներեր պարզելու ինքնասպանություն կատարածի ինքնությունը։
Քիչ առաջ Գագիկ Շամշյանը հայտնեց, որ թեև մեկ ու կես ժամ առաջ ահազանգ է եղել, այդուհանդերձ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները դեռևս չեն ժամանել դեպքի վայր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









