Իտալիայում հոգևորականը մահացել է տիրամոր արձանը փրկելիս
Իտալական Ռոբերտո Սուլլա Սկեյա փոքրիկ քաղաքի հոգևորական Իվան Մարտինին փորձելով փլուզված եկեղեցու փլատակներից հանել իր սիրելի տիրամոր արձանիկը` հայտնվելով փլատակների տակ մահացել է, տեղեկացնում է newsru.com կայքը:
65-ամյա հոգևորականը 2 փրկարարների հետ վերադարձլ է իր եկեղեցի, որպեսզի «փրկի» իր արձանիկը: Սակայն տարեց հոգևորականը սայթաքել է և, հայտնվելով փլատակների տակ, մահացել:
Հիշեցնենք, որ օրերս Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա մարզում 5,9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 17 մարդ էր զոհվել, հարյուրավորները վնասվածքներ էին ստացել:









