Բրիտանիայում ճայը տապալել է մրցարշավորդին (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Մեն կղզում «Զբոսաշրջիկների գավաթ» միջազգային մոտոմրցույթի ժամանակ ճայը հարվածել է արշավորդին, տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները:
Հեղինակավոր մոտոարշավին մասնակցող Yamaha մոտոցիկլի ղեկին գտնվող Յան Հաչինսոնը բախումից կորցրել է կառավարումը և շրջվել: Չնայած սաղավարտի ապակու կոտրվելուն թե մոտոցիկլետիստը, թե ճայը ողջ են մնացել: Թռչունը լրջորեն վնասել է թևը և նրան տեղի կենդանիների ապաստան են տարել:
Մրցարշավորդը դրանից հետո շարունակել է մրցույթը և զբաղեցրել 17-րդ տեղը:









