Տեսախցիկը ֆիքսել է մետրոյում հրաձգություն կազմակերպած աղջկան (տեսանյութ)

00:58 • 31.05.12

Մոսկվայի ստիկանությանը հաջողվել է ձերբակալել 20-ամյա աղջկան, ով մետրոյի «Цветной бульвар» կայարանում կրակ էր բացել 2 տղամարդկանց ուղղությամբ: Այս մասին հայտնում է Lifenews-ը:
 

Ոստիկանությունը 2 օր հետևել է աղջկան՝ մետրոյում տեղադրված տեսախցիկների օգնությամբ: Աղջկան ձերբակալել են իր տան մոտակայքում: Պարզվել է, որ նա կրակել է Streamer 2014 մակնիշի ատրճանակից:
 

Աղջիկը չի կարողացել բացատրել կոնֆլիկտի պատճառները, սակայն արածի համար զղջացել է: