Վարձքդ`արդար. դաշնակցականները` Մկրտիչ Մինասյանին
Այսօր մինչ Հովիկ Աբրահամյանի` ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրումը և ընտրությունը, ԱԺ նիստը, որպես ամենաավագ պատգամավոր, վարող հանրապետական Մկրտիչ Մինասյանին դաշնակցական պատգամավորներ Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանը դիմեցին «վարձքդ` արդար» բառերով:
Մկրտիչ Մինասյանը Tert.am –ի հետ զրույցում հայտնեց, որ հուզվում էր նիստը վարելիս և պարզել է, որ ԱԺ նիստը վարելը միայն առաջին հայայցքից է հեշտ թվում. «Սա առաջին դեպքն է, ճիշտն ասած, որ ինձ ասում էին ոնց պիտի վարես։ Ինձ թվում էր շատ հեշտ է, բայց երբ որ նախագահն ու Վեհափառը կողքդ նստում են, դու կամա թե ակամա հուզվում ես»:
Հիշեցնենք, որ այսօր նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր նորընտիր ԱԺ-ի առաջին նիստին և հանդես եկավ ելույթով:
Հիշեցնենք նաև, որ չորրորդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստը վարում էր հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանը, իսկ երրորդ գումարման ԱԺ-ում՝ Երեմ Կարապետյանը, ով ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի հայրն է:









