Վթարից հետո «Նիվա»-ն գլխիվայր շրջվել է, իսկ նրա վարորդն ու 3 ուղևորները դիմել են փախուստի
Այսօր՝ մայիսի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հալաբյան փողոցում ՎԱԶ 2121 մակնիշի 30 ՍՕ 818 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ավտոմեքենան վարելով մեծ արագությամբ, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և գլխիվայր շրջվել:
Վթարի ենթարկվելուց հետո վարորդն ու 3 ուղևորները, ավտոմեքենան շրջված վիճակում թողնելով, դիմել են փախուստի:
Այս պահին վթարի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի և ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները ձեռնարկում են միջոցառումներ՝ հայտնաբերելու համար վթարից հետո փախուստի դիմած անձանց:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով, նշված ավտոմեքենան գրանցված է Արման Մաթևոսյանի անվամբ, ով Գեղարքունիքի մարզի բնակիչ է:









