ԱԺ նախագահ ընտրվելուց րոպեներ անց Հովիկ Աբրահամյանի նկարը հայտնվեց ԱԺ պաշտոնական կայքում

14:50 • 31.05.12

Այսօր ժամը 13:05 ՀՀ ԱԺ 5-րդ գումարման խորհրդարանի նախագահ ընտրվեց Հովիկ Աբրահամյանը, իսկ տառացիորեն մի քանի րոպե անց ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջում http://www.parliament.am/-ում ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնի դիմաց արդեն գրված էր Հովիկ Աբրահամյանի անունը, և նույնիսկ վերջինս հասցրել էր արդեն մաղթանքով հանդես գալ:
Կայքեջում Հովիկ Աբրահամյանը կայքի այցելուներին հետևայլ խոսքով է դիմում.


Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայք
Շնորհակալ եմ կայքից օգտվելու համար: Հուսով եմ` այստեղ կգտնեք Ձեզ համար օգտակար տեղեկություններ մեր երկրի, խորհրդարանի կառուցվածքի, օրենսդրական գործունեության և անցուդարձի վերաբերյալ:

 

Մեր նպատակը Ազգային ժողովի գործունեության թափանցիկության ու մատչելիության ապահովումն է Հայաստանի ընտրողների և միջազգային հանրության համար:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ
Հովիկ Աբրահամյան