ՀՀ նախագահը ստորագրել է Կառավարության հրաժարականի մասին հրամանագիր
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականի մասին:
Ըստ նախագահական գրասենյակի մամուլի ծառայության՝ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007թ. հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը, ինչպես նաև հաշվի առնելով, որ 2012 թվականի մայիսի 31-ին գումարվել է Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, որոշել է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:









