Վրաստանում 9 հարկանի շենքի տանիքից նետված աղջիկը ողջ է մնացել
Վրաստանի Ռուսթավի քաղաքում 16-ամյա մի աղջնակ, մերժված սիրո պատճառով որոշել է ինքնասպան լինել: Նա բարձրացել է 9 հարկանի բնակելի շենքի տանիք և նետել իրեն, տեղեկացնում է GHN-ը:
Խիստ ծանր վիճակում նրան տեղափոխել են Թբիլիսիի Իաշվիլիի հիվանդանոց: Բժիշկները ենթադրում են, որ աղջկա կյանքը փրկելու համար նրանք ստիպված կլինեն անդամահատել նրա ոտքը:
Ոստիկանության տվյալներով` ինքնասպանության հիմնական պատճառ է հանդիսացել բջջային հաղորդագրությունը, որտեղ աղջկա ընկերը խոստովանել է, որ այլևս նրան չի սիրում:









