ՍԴ-ն մերժեց ՀԱԿ-ի դիմումը

15:19 • 31.05.12

Սահմանադրական դատարանն այսօր մերժեց Հայ Ազգային կոնգրեսի կողմից ներկայացված դիմումը՝ ուժի մեջ թողնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը:

Նշենք, որ դիմումով ՀԱԿ-ը պահանջում էր անվավեր ճանաչել մայիսի 6-ին համամասնական ընտրակարգով տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքները, որը մինչ այդ քննվել էր ԿԸՀ-ում և մայիսի 13-ի թիվ 265 Ա որոշման համաձայն՝ մերժվել:

Դատարանը նաև որոշեց, որ Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն, սույն որոշումը վերջնական է: