Սահմանադրական դատարանի վճիռը կհրապարակվի այսօր՝ ԱԺ անդրանիկ նիստին զուգահեռ

00:20 • 31.05.12

Սահմանադրական դատարանի վճիռը «Հայ ազգային կոնգրես» դաշինքի հայցով՝ մայիսի վեցի ընտրությունները համամասնական ընտրակարգով անվավեր ճանաչելու մասին, կհրապարակվի այսօր առավոտյան՝ ժամը 11.00-ին: Այս մասին Tert.am -ին հայտնեցին ՍԴ լրատվական ծառայությունից:


Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն երեկ կեսօրից առանձնացավ՝ որոշում կայացնելու համար:


Սահմանադրական դատարանի վճիռը կհրապարակվի այսօր, երբ առավոտյան կգումարվի նորընտիր 5- րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: