Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը ընտրվեցին ՀՀ 5-րդ գումարման ԱԺ փոխնախագահներ
Քիչ առաջ ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովը ամփոփեց ՀՀ ԱԺ փոխնախագահների փակ գաղտնի քվեարկությունը, որոնց արդյունքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ ընտրվեցին ՀՀ ԱԺ գործող փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաև ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հերմինե Նաղդալյանը:
Էդուարդ Շարմազանովի օգտին քվեարկել էին պատգամավորներից 91 հոգի, դեմ էին արտահայտվել 11 պատգամավորներ:
Հերմինե Նաղդալյանը ԱԺ փոխնախագահ ընտրվեց 89 կողմ ձայնով, 10 պատգամավոր դեմ էին քվեարկել նրա թեկնածությունը, իսկ 3 պատգամավորի քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել:
Նշենք նաև, որ թե՛ Հերմինե Նաղդալյանը, թե՛ Էդուարդ Շարմազանովը ԱԺ փոխնախագահների պաշտոնի ընտրությանը չունեին մրցակիցներ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ 5-րդ գումարման ԱԺ առաջին նիստն է: Այսօր, ավելի վաղ ԱԺ նախագահ էր ընտրվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը:









