ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Լևոն Զուրաբյանը

17:02 • 31.05.12

Այսօր տեղի է ունեցել «Հայ ազգային Կոնգրես»-ի պատգամավորական խմբակցության առաջին նիստը, որի ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամների որոշմամբ, խմբակցության ղեկավար է ընտրվել ՀԱԿ նախկին համակարգող, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:

 

Ըստ ՀԱԿ լրատվական ծառայության հաղորդագրության՝ խմբակցության նիստում ՀՀՇ վարչության նախագահ, պատգամավոր Արամ Մանուկյանն ընտրվել է Կոնգրեսի խմբակցության քարտուղար: