ՃՈ 2-րդ սպայական գումարտակը շնորհավորեց Գյումրիի մանկատան երեխաներին (լուսանկարներ)

17:06 • 01.06.12

Այսօր` հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակը` հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ, նվերներով այցելեց Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն:


Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արսեն Արշակյանը տոնի կապակցությամբ շնորհավորեց մանուկներին և մաղթեց բարի երթ, անվտանգ և երջանիկ ապագա` նշելով, որ Ճանապարհային ոստիկանությունը` ի դեմս 2-րդ սպայական գումարտակի, միշտ լինելու է նրանց` երեխաների կողքին, քանի որ նրանք են երկրի ու ժողովրդի ապագան:
 

Երեխաներն իրենց հերթին ողջունեցին հյուրերին` իրենց շնորհակալությունը հայտնելով երգով, պարով ու ասմունքով:

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի