Մայրը 2 տարի պահել է երեխային փարախում՝ այծերի հետ (տեսանյութ)

01:38 • 01.06.12

Ռոստովի մարզի 2-ամյա Սաշան ծնված օրվանից ապրել է այծերի հետ: Տղան չի կարող խոսել և քնում է միայն մահճակալի տակ, հաղորդում է lifenews.ru-ն:


Սաշան իրեն շրջապատող աշխարհը տեսել է ընդամենը մի անգամ. երբ հոգաբարձության մարմինները վերցրել են տղային մոլագար մոր մոտից:

 

2 տարի Սաշան ապրել է 3 քառակուսի մետր տարածքում: 40-ամյա մայրը ցանկապատել էր տարածքը, որպեսզի տղան չկարողանա դուրս գալ այնտեղից:

 

Մայրը տղայի մասին շատ հազվադեպ էր հիշում. ժամանակի մեծ մասը տղան անցկացնում էր այծերի հետ:

 

Տեսնելով այս սարսափելի տեսարանները՝ հոգեբարձության մարմինները վերցրել են երեխային մոր մոտից և տարել հիվանդանոց: Տղայի մոտ հայտնաբերվել է թերզարգացվածություն և քաշի պակաս:

 

Այժմ երեխան գտնվում է մանկատանը: