Բրեյվիկը ոճրագործությունից առաջ խթանիչներ է օգտագործել

02:14 • 01.06.12

Տոքսիկոլոգիական փորձաքննությունը բացահայտել է, որ նորվեգիացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, ով նախորդ տարի երկակի ահաբեկչության հետևանքով 77 մարդու կյանք էր խլել, նախքան հանցագործությունը խթանիչ միջոցներ էր օգտագործել:

 

Այսօր՝ Օսլոյում Բրեյվիկի գործով կայացած դատական նիստին, հանդես եկած փորձագետը հաղորդել է, որ մեղադրյալը խմել է էֆեդրին, կոֆեին և ասպիրին պարունակող խառնուրդ: Դա կարող էր նրան հավելյալ ագրեսիվություն հաղորդել, կարծում է մասնագետը:
 

Դատարանը պետք է որոշի, թե արդյո՞ք Բրեյվիկը հանցագործության պահին գիտակից վիճակում է եղել:
 

Նա իրեն մեղավոր չի ճանաչում՝ հայտարարելով, որ իր գործողություններն անհրաժեշտ են «Եվրոպայի իսլամիզացիայի» դեմ պայքարի համար: