Նորվեգիայի իշխանությունները Բրեյվիկի հետ բանտում նստելու համար մարդկանց կվարձեն

02:09 • 01.06.12

Նորվեգիայի իշխանությունները որոշում են կայացրել, որով ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հետ խցում գտնվելու համար մարդիկ կվարձվեն, եթե նա դատարանի կողմից ազատազրկման դատապարտվի, հաղորդում է Dagbladet պարբերականը:


Նախկինում ևս կիրառվել է նման պրակտիկա, և հատուկ մարդիկ են վարձվել այլ հատկապես վտանգավոր հանցագործների հետ շփվելու համար:


Իշխանությունները մտավախություն ունեն, որ Բրեյվիկը կարող է իր հետ խցում գտնվողներին պատանդ վերցնել` փախուստի դիմելու համար:


Քանի որ այլ կալանավորների կյանքը իշխանությունը չի կարող ռիսկի ենթարկել, իսկ հանցագործին մենախցում երկար պահել չի կարելի տեղական օրենքներով, ապա որոշում է կայացվել մարդկանց վարձել, ովքեր ամեն օր Բրեյվիկի հետ շախմատ և ֆլորբոլ կխաղան, ինչպես նաև պարզապես նրա հետ կզրուցեն: Այդ գործառույթի մի մասը դրված կլինի բանտապահների վրա:


Հիշեցնենք, որ եթե Բրեյվիկը մեղսունակ ճանաչվի, ապա նրան 21 տարի ազատազրկում է սպառնում: Իսկ եթե դատարանը նրան անմեղսունակ և հոգեկան հիվանդ ճանաչի, ապա նրան կարող են` հոգեբուժարան՝ ցմահ բուժման ուղարկել: