Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Ոստիկանության գնդապետ Արսեն Կյուրեղյանը

15:14 • 01.06.12

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Կյուրեղյանը:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ, Արսեն Կյուրեղյանն առանց համապատասխան քննություններին մասնակցելու, վարորդական իրավունքի վկայական հատկացնելու դիմաց օրենքով սահմանված վճարումներից բացի, քաղաքացուց պահանջել և ստացել է 150 հազար դրամ գումար:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ինչի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: