Թուրքիայում շինություն է փլուզվել

10:26 • 01.06.12

Թուրքիայում Վանի երկրաշարժի հետևանքով տուժած շինություն է փլուզվել, հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:

 

Փլուզման հետևանքով, ըստ գործակալության, տուժել է 3 մարդ: Հաղորդվում է փլատակների տակ գտնվող մեկ մարդու մասին: Որոնողական աշխատանքներ են իրականացվում:

 

Թե ինչ շինություն է և այլ մանրամասներ` չեն հաղորդվում: