Դաղստանում ահաբեկիչներն ուսուցչի են սպանել, ապա այրել դպրոցը
Դաղստանցի ահաբեկիչների գրոհի հետևանքով սպանվել է Ցեբարի Ցունտինսկի շրջանի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչը, որից հետո հրկիզվել դպրոցը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Հանցագործները սպանել են երեկոյան աղոթքից վերադարձող ֆիզկուլտուրայի ուսուցչին, ինչից հետո ահաբեկիչները կրակ են բացել դպրոցի սպորտ դահլիճի ուղղությամբ, ինչի հետևանքով այնտեղ հրդեհ է բռնկվել և տարածվել ողջ դպրոցով մեկ»,- հաղորդել են հանրապետության Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:
Դեպքի մասին այլ մանրամասներ չեն ներկայացվում:









