Ամերիկացու տան պատերի մեջ 500 հազար դոլար է հայտնաբերվել
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում բնակվող 2 քույրերը մի ակնթարթում հարստացել են, երբ իրենց հանգուցյալ հոր` Ռոբերտ Սփենսի տան պատերի մեջ 500 հազար դոլար է հայտնաբերվել, գրում է Yahoonews-ը:
Հոր մահից 7 տարի անց քույրերը վաճառել են տունը մի զույգի և բնակություն հաստատել մեկ այլ վայրում:
Երբ Սփենսի տան նոր բնակիչները, վերանորոգում իրականցնելու նպատակով բանվոր են կանչել և կարգադրել քանդել լողասենյակի և խոհանոցի պատերը, պատահաբար հայտնաբերել են հանգուցյալի կողմից պահված մոռացված «գանձերը» :
Բացի 500 հազար դոլարից պատի մեջ պահված են եղել նաև արժեքավոր բաժնետոմսեր, պարտատոմսեր, ինչպես նաև մեծ քանակությումբ ոսկեղեն:
Բարեխիղճ զույգն անմիջապես դիմել է իրավապահ մարմիններին, որոնք դատարանի կայացրած վճռի հիման վրա` արժեքավոր գտածոն հանձնել են տան նախկին տիրոջ դստրերին:









