Մեծ Բիրտանիան տոնում է Էլիզաբեթ Երկրորդի գահակալման 60-րդ հոբելյանը

12:54 • 01.06.12

Քաղաքները զարդարված են երկրի դրոշներով, թագավորական ոսկե կառքը կազմ-պատրաստ կանգնած է, նավերը թարմ ներկված են, իսկ խանութները լի են թագավորական ընտանիքը խորհրդանշող հուշանվերներով. այսօր Մեծ Բիրտանիայում մեկնարկում են Էլիզաբեթ Երկրորդ թագուհու գահակալման 60-րդ հոբելայանին նվիրված միջոցառումները:

 

Հունիսի 1-ից մինչ 4-ը կկազմակերպվեն բացօթյա խնջույքներ, համերգներ և մի շարք մարզական միջոցառումներ, որոնց ներկա կգտնվի թագուհին, հաղորդում է Associated Press-ը:

 

Էլիզաբեթ Երկրորդն ընդամենը 25 տարեկան էր, երբ 1953թ.-ին գահ բարձրացավ: Թեև թագուհին որևէ լուրջ դերակատարում չունի երկրի քաղաքական հարցերում, այնուամենայինիվ նա դարձել են աշխարհում Բրիտանիայի խորհրդանիշը:

 

Վերջերս թագուհու մի խումբ երկրպագուներ մի նախագիծ են ձեռնարկել, որի շրջանակներում մտադիր են 75 մլն եվրո գումար հավաքել` Էլիզաբեթ Երկրոդին շքեղ զբոսանավ նվիրելու համար: