«Եդինայա Ռոսիա»-ն կուսակցական դպրոց է ստեղծում. «Վեդոմոստի»

09:15 • 01.06.12

ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը կստեղծի կուսակցական դպրոց, որի նպատակն է վերականգնել ու բարձրացնել կուսակցության մրցակցությունը, գրում է «Վեդոմոստի»-ն:

 

Նման նախաձեռնությամբ է հանդես եկել կուսակցության Գլխավոր խորհրդի նախագահության քարտուղար Սերգեյ Նևերովը, ով թերթի հետ զրույցում նշել է, որ հինգշաբթի անցկացվել է այս հարցով առաջին քննարկումը:

 

Կուսակցական դպրոցի նպատակը մարզերում հեռանկարայաին երիտասարդների հայտնաբերումն ու նրանց օգնելն է` «դառնալ իսկական առաջնորդներ»:

 

Դպրոցում կդասավանդվի տնտեսագիտութուն, կուսակցաշինություն, գաղափարախոսություն, ընտրարշավների տեխնոլոգիաներ և այլն: Նևերովի խոսքով` նրանց դասախոսների թվում կարող է լինել նաև կուսակցության նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդևը: