Իռլանդիայում կողմ են քվեարկել ԵՄ Բյուջետային պակտին

09:12 • 01.06.12

Իռլանդիայում ԵՄ-ի Բյուջետային պակտի հանրաքվեին բնակչության հայտը կազմել է 50%, հայտնում է РТЕ պետական հեռուստառադիոընկերությունը:

 

Ըստ նախնական տվյալների՝ բնակչության 60%-ը կողմ է քվեարկել փաստաթղթին, որը մարտի 2-ին Եվրամիության 27 երկրներից 25-ի ղեկավարները (Մեծ Բրիտանիայից ու Չեխիայից բացի) ստորագրել էին Բրյուսելում:

 

Բյուջետային պակտն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի 1-ից՝ ԵՄ-ի 25 անդամ-երկրներից 12-ում վավերացումից: Սա ավելի շատ նշանակություն ունի հենց Իռլանդիայի համար, քանի որ քվեարկության բացասական ելքի դեպքում երկիրը կկորցներ Եվրակայունացման մեխանիզմի միջոցներից օգտվելու հնարավորությունը:

 

Ֆրանսիայի և Գերմանիայի նախաձեռնությամբ մշակված ԵՄ-ի Բյուջետային պակտը կոչված է նոր ու հուսալի հիմք ապահովել եվրագոտու ֆինանսական և բանկային համակարգերի համար: Իռլանդիան միակ երկիրն է, որ պակտի քննարկումը համաժողովրդական քննարկման դրեց: