Իրանը մաքրում է միջուկային հետքերը

00:52 • 01.06.12

ԱՄՆ անվտանգության ինստիտուտն արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնք ավելի են ահագնացրել այն մտավախությունները, ըստ որոնց՝ Իրանը փորձում է նախկինում կատարված միջուկային զենքի հետ կապված հետազոտությունների «ապացույցները ոչնչացնել», հաղորդում է MIGnews-ը:


Թեհրանն այդ մեղադրանքները հերքում է:


ԱՄՆ գիտությունների և միջազգային անվտանգության ինստիտուտն (ISIS) իր կայքում Իրանին վարկաբեկող լուսանկարներ է հրապարակել անմիջապես այն բանից հետո, երբ համանման լուսանկարներ են ներկայացվել Վիենայում կայացած ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների փակ խորհրդակցության ընթացքում:


Խորհրդակցությանը ներկա Արևմտյան տերությունների ներկայացուցիչները Reuters գործակալությանը հաղորդել են, որ երկու ոչ մեծ շինություն, որոնք Իրանի Պարչինե ռազմական օբյեկտում կառուցված էին հիմնական շինություններից հեռու, քանդված և ոչնչացված են:

 

ISIS-ի տվյալներով, մայիսի 25-ին կատարված լուսանկարները ցույց են տալիս, որ «այդ շինությունները ամբողջովին քանդվել և մաքրվել են»:

 

Այս վարկաբեկող տեղեկությունները հրապարակվել էին Իրանի և «վեցյակի» Բաղդադում կայացած բանակցություններից անմիջապես հետո:


Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում: