Գազայի հատվածում հրեա զինվոր և պաղեստինցի է զոհվել
Գազայի հատվածում պաղեստինցի ահաբեկիչների և իսրայելցի զինվորների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով 1 հրեա զինվոր, և ևս 1 պաղեստինցի ահաբեկիչ է զոհվել, գրում է The Jerusalem Post-ը:
Փոխհրաձգության պատճառ է դարձել Գազայի հատվածից «Համաս» շարժման անդամներից մեկի ապօրինի ներթափանցումը Իսրայել:
Իսրայելի անվտանգության ուժերի ներկայացուցչի հաղորդմամբ` օդային և ցամաքային զորքերը միջադեպից հետո մի քանի նախազգուշական կրակոցներ են արձակել սահմանի ուղղությամբ: Այնուհետև այդ հատվածում խուզարկություն է անցկացվել` պարզելու, թե որևէ այլ ահաբեկիչների հաջողվել է երկրի տարածք ներթափանցել:
Թեև 2 կողմերի միջև ժամական առ ժամանակ բուխումներ են տեղի ունենում, այնուամենայնիվ 2009թ.-ից սկսած այս սահմանը համեմատաբար խաղաղ է:









