Թուրք սոցիալիստները ներխուժել են Ստամբուլում Turkish-Airlines-ի գրասենյակ

15:42 • 01.06.12

Թուրքիայի Սոցիալիստական կուսակցության 20-հոգանոց խումբն այսօր ներխուժել է Ստամբուլի Թաքսիմ թաղամասում գտնվող Turkish-Airlines-ի գրասենյակ ու բողոքի ակցիա անցկացրել, հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:


Կուսակցության անդամները վանկարկել են «Ավիաուղիների աշխատակիցները մենակ չեն»: Ցուցարարներին գրասենյակից դուրս բերել հաջողվել է ոստիկանության աշխատակիցներին:


Հիշեցնենք, որ ընկերության 150 աշխատակից հեռացվել են աշխատանքից: Երեկ առավոտյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ինքնաթիռների անձնակազմերը բողոքի ակցիա են անցկացրել, որին միացել են 200-ից ավելի տեխնիկական սպասարկողներ: Նրանք Թուրքիայի խորհրդարանից պահանջում են չընդունել ավիաուղիներում գործադուլներն արգելող օրինագիծը: