Ռուս կինը քիլեր է վարձել որդու մարդասպանին սպանելու համար
ՌԴ Տոմսկ քաղաքի 62-ամյա բնակչուհի Վալենտինա Կրուտիկովան մոտ 10 տարի համբերատար սպասել է մինչ իր որդու մարդասպանը դուրս գա բանտից ու պատվիրել նրա սպանությունը, հայտնում է Life News-ը: 8 տարի առաջ կնոջ 19-ամյա որդուն փողոցում կողոպտել են, այնուհետ ծեծելով սպանել: Վալենտինա Կրուտիկովան վստահ է, որ իր որդուն սպանողը հենց դատապարտված Ալեքսանդր Շմելևն է և որոշել է վրեժխնդիր լինել որդու մահվան համար:
Նա 2 երիտասարդի խնդրել է նրանց իրեն նման լավություն անել` նախապես վճարելով 20 հազ ռուբլի:
«Ինձ համար միևնույնն էր` ինչպես նրան կսպանեն: Կարևոր պայման էր, որ Շմելևի մահվան լուրը հայտնվի լրատվամիջոցներում», - խոստովանել է կինը` հավելելով, որ երբ լրատվամիջոցներում տեսել է ապատեղեկությունը, թե մարդասպանը սպանված է, վճարել է մնացյալ գումարը` 80 հազ ռուբլի:
Հարցաքննության ժամանակ նա արտասվելով խոստովանել է կատարվածը: Կրուտիկովան ասել է, որ չի վախենում պատժից, քանի որ իր կյանքի միակ իմաստն իր որդու մարդասպանին պատժելն է եղել: Նա զղջում է, որ իր ծրագրերին խանգարել են ոստիկանները: Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:









