Ազատազրկման է դատապարտվել ռուսական հետախուզության հետ համագործակցած ֆինն պրոֆեսորը

09:00 • 01.06.12

Դանիական դատարանը ազատազրկման է դատապարտել Կոպենհագենի համալսարանի պրոֆեսորին՝ ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար, տեղեկացնում է Коммерсант-ը:

 

Խոսքը 49-ամյա ֆինն Տիմո Կիվիմյակիի մասին է, նա Կոպենհագենի համալսարանի միջազգային քաղաքականության պրոֆեսորի մասին է: Նրան մինչև 6 տարվա ազատազրկում էր սպառնում, սակայն դատավորները սահմանափակվել են նրան 5 ամիս տալով:

 

Պրոֆեսորը չի հերքել, որ բազմիցս հանդիպել է ռուս դիվանագետների հետ և նրանց վերլուծություններ տրամադրել, սակայն, ըստ իրեն, ամբողջ տեղեկատվությունը վերցրել է բաց աղբյուրներից:

 

Կիվիմյակիի գործը նախադեպ է ստեղծել դանիական դատարանում. ավելի վաղ չէր գրանցվել քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի («Արտասահմանյան պետությունների հետախուզական գործունեության հեշտացում») որևէ կիրառություն:

 

Իր գործեւնեությունը պրոֆեսորն սկսել էր 2002-ին և դրա դիմաց ստացել էր 21,5 հազար եվրո: