Կոսովոյի սերբերն ու ՆԱՏՕ-ի զինվորականները բախվել են երկրի հյուսիսում

15:14 • 01.06.12

Կոսովոյի հյուսիսում` Զվեչան քաղաքի հարևանությամբ, սերբերի և Կոալիցիոն ուժերի զինվորների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 մարդ վնասվածք է ստացել, հաղորդում է Reuters-ը:

 

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ ՆԱՏՕ-ի խաղապահ զինվորները փորձել են քանդել երթևեկությունը խափանող` սերբերի կողմից տեղադրված ճանապարհային հսկիչ կետերը:

 

Զինվորներն արցունքաբեր գազ են կիրառել հարյուրավոր սերբ ցուցարաների դեմ, որոնք էլ, իրենց հերթին, քարեր են նետել զինվորների ուղղությամբ:

 

Սերբերի կողմից ճանապարհային հսկիչ կետերը տեղադրվել են` ալբանական իշխանությունների մուտքն անկախ Կոսովոյի տարածք մուտքը խոչնդոտելու համար: