ԱՄՆ-ում միասեռականների ամուսնության պաշտպանման օրենքը հակասահմանադրական է ճանաչվել

10:11 • 01.06.12

ԱՄՆ-ի Բոսթոնի առաջին շրջանի վճռաբեկ դատարանը ԱՄՆ-ում միասեռականների ամուսնության պաշտպանման օրենքը հակասահմանադրական է ճանաչել, տեղեկացնում է CNN-ը:

 

Բացի այդ, դատարանը նշել է, որ բոլոր այն նահանգները որտեղ միասեռականների ամուսնությունները անօրինական են համարվում, պարտադրված չեն ընդունել այլ նահանգների միասեռականների ամուսնությունները:

 

Այդուհանդերձ, վճռաբեկ դատարանից հայտնել են, որ հարցի լրջությունից ելնելով, վերջնական որոշումը վերապահված է ԱՄՆ-ի Գերագույն դատարանին:

 

Այս պահի դրությամբ ԱՄՆ-ում միասեռականների ամուսնություններ թույլատրվում է միայն 6 նահանգներում` Այովայում, Վերմոնտում, Կոնեկտիկուտում, Նյու Հեմփշիրում, Մասաչուսեթսում և Նյու Յորքում: Վաշինգտոնում և Մերիլենդում նույնպես ընդունվել է նմանօրինակ օրենք, սակայն այն դեռ ուժի մեջ չի մտել:

 

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ միասեռականների ամուսնությունները պետք է օրինականացնել: