Միք Ջագերը կմիանա՞ Ամազոնի անտառներում հանքերի հետախուզման դեմ ակցիային
Survival International միջազգային խմբի անդամներն ակնկալում են հանրահայտ երգիչ Միք Ջագերի օգնությունը` Ամազորի արևադարձային անտառներում հանքերի ուսումնասիրման` Պերուի դեմ ուղղված ակցիայի հարցում, գրում է Foxnews-ը:
Rolling Stones-ի մենակատարին ուղղված նամակում խմբի անդամները խնդրել են Ջագերին որևէ բան պարզել Պերույի իշխանություննի կողմից իրականացվող Camisea գազային ծրագրի վերաբերյալ, որի շրջանակներում գազի պաշարներ են հետախուզվում այդ անտառներում:
«Պերուն պետք է կանգ առնի և հասկանա, որ այս տարածքները անչափ խոցելի են և պաշտպանության կարիք ունեն: Իսկ Միք Ջագերը, օգտագործելով իր հեղինակությունը, կարող է օգնել հարցի լուծմանը և փրկել վտանգի ենթարկված տեղաբնակների կյանքը»,- նշել է Survival International-ի տնօրեն Սթիվեն Քորին:
9 տարի առաջ պերուական իշխանությունները խոստացել էին նմանատիպ գործողություններ չծավալել Ամազոնի արևադարձային անտառներում, սակայն հիմա անտեսում են իրենց խոստումը և գազի պաշարներ գտնելու նպատակով ուսումնասիրական շինություն են կառուցել անտառում:









