Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ ՊՆ-ում (լուսանկարներ)

17:07 • 01.06.12

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների երեխաներ:

 

ՀՀ ՊՆ նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ միջոցառման ընթացքում կազմակերպվել է տոնական համերգ, ինչպես նաև մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում: