Փրկարարները Կապանում քաղաքացու տանը մոտ 1մ երկարությամբ օձ են հայտնաբերել (լուսանկարներ)
Այսօր, հունիսի 1-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարար վարչություն ահազանգ է ստացվել Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 3–րդ նրբանցքի թիվ 22 տան բնակիչ Գրիգորյանից, որ իրենց տանը օձ կա։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել Կապանի հրշեջ–փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ հերթափոխի պետ Գևորգյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում, կարճ ժամանակ անց հրշեջ-փրկարարները հայտնաբերել և վնասազերծել են մոտ 1 մ երկարությամբ օձ:









