ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս

12:57 • 01.06.12

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի ու առևտրի նախարար Էյմոն Գիլմորն այս ամիս կայցելի Հարավային Կովկաս, հայտնում է ԱՊԱ գործակալությունը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրի:

 

Հունիսի 13-14-ին նա կլինի Ադրբեջանում, որտեղ հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

 

Այցի ընթացքում գործող նախագահը կքննարկի նաև ղարաբաղյան խնդրի կարգավորմանն առնչվող հարցեր: