Մի խումբ երաժիշտներ համերգ են կազմակերպել Էվերեստի գագաթին
Մի խումբ եվրոպացի երաժիշտներ բարձրացել են աշխարհի ամենաբարձր կետը` Էվերեստի գագաթը, այնտեղ համերգ կազմակերպելու համար, գրում է The Washinghton Post-ը:
Չնայած բազմաթիվ ֆիզիկական խոչընդոտներին, նրանք հաստատակամ են եղել իրենց որոշման մեջ և նույնիսկ հանդիսատես ունեցել` 15 լեռնագնաց 10-ական դոլար է վճարել` յուրահատուկ համերգին ներկա գտնվելու համար:
Երաժիշտներն իրենց հետ վերցրել են 3 կիթառ ու բարձրախոսներ և 40 րոպե տևողությամբ ելույթ են ունեցել լեռան գագաթին:
Երաժիշտների հավատարիմ երկրպագուներից միայն 8-ին է հաջողվել համերգի «նշանակված» վայր հասնել, մյուսները, չկարողանալով հաղթահարել շրջակա միջավայրի անսովոր պայմանները, հրաժարվել են ճանապարհորդությունը շարունակելուց:









