Չինաստանում խոզերի համար գյուղ է ստեղծվել
Չինաստանի Ժանգպու գյուղի բնակիչները ստեղծել են խոզերի համար նախատեսված աշխարհի առաջին գյուղը, որտեղ կարող է բնակվել մինչև 600 խոզ, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը:
Գյուղի անունը դեռ որոշված չէ, սակայն այնտեղ կան արդեն տասնյակից ավելի փոքրիկ տնակներ, որտեղ բնակվում են խոզերի «ընտանիքներ»: Յուրաքանչյուր տնակ արժե 1.230 դոլար: Տնակներում կան կենդանիների համար նախատեսված հարմարավետ անկողիններ ու խաղալիքներ:
Ինչպես նշել են Ժանգպուի բնակիչները` որքան խոզերը շատ հանգատանան ու հարմարավետ պայմաններում ապրեն, այնքան ավելի շատ ու համեղ միս կտան:
Խոզերի գյուղի «բնակիչները» յուրաքանչյուր առավոտ ժամը 8-ից մինչև երեկոյան 5-ը կարող են դուրս գալ տնակից ու զբոսնել ու նույնիսկ «շփվել» այլ խոզերի հետ: Իսկ 5-ից հետո նրանք պարտավոր են տուն վերադառնալ:









