Ռոբերտ Քոչարյանը առաջադրվել է ռուսական «Սիստեմա»–ի տնօրենների խորհրդի թեկնածու

13:50 • 01.06.12

Հունիսի 30-ին կկայանա ռուսական ԱՖԿ «Սիստեմա»-ի բաժնետերերի ժողովը, որի արդյունքում կընտրվի տնօրենների խորհրդի նոր կազմը։ Քվեարկության ցուցակում ընդգրկված են 13 թեկնածուներ, որոնցից 10-ն արդեն հանդիսանում են տնօրենների խորհրդի անդամներ և որոնց մեջ է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը՝ հղում անելով ռուսական «Վեդոմոստի» բիզնես–պարբերականին։


13 թեկնածուներն են «Սիստեմա»-ի հիմնադիր և խոշորագույն բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը, կորպորացիայի համասեփականատերեր Ալեքսանդր Գոնչարուկը, Դմիտրի Զուբովը, Վյաչեսլավ Կոպյևը և Եվգենի Նովիցկին, «Սիստեմա»-ի նախագահ Միխայիլ Շամոլինը, ինչպես նաև գործող անկախ տնօրենները` Ռոբերտ Քոչարյանը, Ռուսաստանում KPMG նախկին նախագահ Ռոջեռ Մանինգսը, Alcatel Lucent խորհրդի նախկին նախագահ Սերժ Չուռուկը և «Վիմ-բիլ-դան» ընկերության հիմնադիր Դավիդ Յակոբաշվիլին:


«Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անդամության 3 նոր թեկնածուներն են Investcorp-ի նախկին ղեկավար տնօրեն Բրայան Դիքին, Լյուքսեմբուրգի էկոնոմիկայի նախկին նախարար Ժանո Կռեկե և Barclays Capital փոխնախագահ Մարկ Հոլղմանը: